Նորություններ
Սույն թվականի հունիսի 23-ին Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքում տեղի ունեցավ Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) 13-րդ ընդհանուր նիստը, որը կազմակերպվել էր Չեխիայի Ստանդարտների, չափագիտության և փորձարկման գրասենյակի (UNMZ) և Չեխիայի ստանդարտացման գործակալության (CAS) կողմից:
Ստանդարտացման եվրոպական կոմիտեի 13-րդ ընդհանուր նիստին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանը և տնօրենի խորհրդական Հայկ Զեյնալյանը։
Քանի որ 2022 թվականը նշվում է որպես Երիտասարդության տարի, հանդիպման ընթացքում Ստանդարտացման եվրոպական կոմիտեի կողմից կազմակերպվել էր երիտասարդ մասնագետների միջև պանելային քննարկում՝ ընգծելով ստանդարտացման միջոցով ապագան ավելի կանաչ, ավելի ներառական և թվային դարձնելու անհրաժեշտությունը։
Աշխատանքային հանդիպման ընթացքում մասնակիցներն ընդգծեցին ստանդարտացման ոլորտում երկկողմ արդյունավետ համագործակցության հետագա խորացման, ամրապնդման և զարգացման անհրաժեշտությունը։
Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը Ստանդարտացման եվրոպական կոմիտեի անդամ է 2007 թվականից, մասնակցում է 3 տեխնիկական հանձնաժողովի աշխատանքներին։ Պետական ստանդարտացման ամենամյա ծրագրով յուրաքանչյուր տարի մշակվում են եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտներ։
