Նորություններ
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի կազմավորման 30-ամյակի շրջանակներում 2022 թվականի սեպտեմբերի 6-ին ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ, «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության տնօրեն Ալբերտ Բաբայանի կողմից «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունում տեղի ունեցավ «ԱՊՀ 30-ամյա» հուշամեդալի հանձնման արարողություն։
«ԱՊՀ 30-ամյա» հուշամեդալով պարգևատրվեց «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության նախկին տնօրեն, վաստակավոր չափագետ Վահան Սահակյանը, ով այժմ «Չափումների ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրենն է։
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության ղեկավարության ուղեկցությամբ Վ. Սահակյանը շրջայց կատարեց «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ նոր բացվող «Ջերմային, ֆիզիկաքիմիական չափումների և ստանդարտ նմուշների» և «Զանգվածի և անկյունագծային չափումների լաբորատորիայի զանգվածի և հարակից մեծությունների» տրամաչափարկման լաբորատորիաներում, կատարվեց փորձի փոխանակում։
Առաջիկայում նպատակ կա «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» և «Չափումների ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերությունների միջև ստեղծելու ամուր գործընկերային կապեր և հեռանկարային համագործակցություն։