ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

13/04/2022 Նորություններ

2022 թվականի ապրիլի 12-ին «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունում տեղի ունեցավ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի՝ ի դեմս տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանի և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի՝ ի դեմս ռեկտոր Վարդան Ուռուտյանի համատեղ հանդիպումը, որի ժամանակ երկու կողմերն ընդգծեցին համագործակցության կարևորությունը, և տեղի ունեցավ մտքերի փոխանակում կառույցների առկա ծրագրերի, հետագա զարգացման միտումների շուրջ: Հանդիպման ընթացքում «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր:

Հուշագրի նպատակն է՝ Համալսարանի ուսանողների տեսական գիտելիքների գործնական կիրառման և մասնագիտական փորձի միջոցով կիրառական հմտությունների ձեռքբերումը, Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և Ընկերության միջև համագործակցության և երիտասարդ սերնդի հետ ակտիվ երկխոսությունը, շուկայի պահանջներին համահունչ ընթացիկ և հեռահար ծրագրերի մշակման հարցերը:
 
Կարևորելով Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համար ստանդարտացման և չափագիտության ուղղություններով աշխատաշուկան որակյալ մասնագետներով համալրելու անհրաժեշտությունը՝ Ընկերությունն ու Համալսարանը կմեկտեղեն իրենց ջանքերը, փորձը, գիտելիքներն ու միջոցները։
 
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունն առաջադիմության ցուցանիշների հիման վրա անհրաժեշտության դեպքում կկատարի բարձր կուրսի ուսանողների ընտրություն՝ Համալսարանն ավարտելուց հետո Ընկերությունում աշխատանքի ընդունելու նպատակով, այդ թվում՝ ՀՀ Ազգային բանակում ծառայությունից հետո: