ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

06/10/2022 Նորություններ

2022 թվականի հոկտեմբերի 6-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեում տեղի ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի՝ ի դեմս տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանի և ռազմարդյունաբերության կոմիտեի՝ ի դեմս կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանի համատեղ հանդիպումը, որի ընթացքում երկու կողմերն ընդգծեցին համագործակցության կարևորությունը և տեղի ունեցավ մտքերի փոխանակում երկու կառույցների առկա ծրագրերի, հետագա զարգացման միտումների շուրջ։ Հանդիպման ընթացքում «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության և ռազմարդյունաբերության կոմիտեի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր:

Կարևորելով Հայաստանի Հանրապետության տնտեսության և ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման համար՝ ստանդարտացման և չափագիտության ուղղություններով սպառազինության և ռազմական տեխնիկայի մարտունակությունն ապահովելու անհրաժեշտությունը, ռազմարդյունաբերության ոլորտում ստանդարտացման փաստաթղթերի և չափագիտական միջոցների ու լաբորատորիաների անհրաժեշտությունը՝ կողմերը պայմանավորվեցին համագործակցել ռազմական ազգային ստանդարտների, ռազմական արտադրանքի ստանդարտացման կանոնների և ուղեցույցների նախագծերն ընդունելու, ինչպես նաև ռազմական միջպետական ստանդարտները և ռազմական արտադրանքի համար միասնական պահանջներ սահմանող միջպետական ստանդարտները գործողության մեջ դնելու և պետական չափագիտական հսկողության կազմակերպման վերաբերյալ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերություն առաջարկներ ներկայացնելու ուղղությամբ։

Համագործակցության հիմք են հանդիսանում տեղեկատվության փոխանակումը, երկկողմ համաձայնեցված առաջարկությունները, մասնագիտական խորհրդատվության ապահովումը և ուսուցողական դասընթացների կազմակերպումը: