ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը շնորհավորում է բոլոր գործընկերներին մասնագիտական ​​տոնի՝ Ստանդարտների համաշխարհային օրվա կապակացությամբ:

14/10/2022 Նորություններ

Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը շնորհավորում է բոլոր գործընկերներին մասնագիտական ​​տոնի՝ Ստանդարտների համաշխարհային օրվա կապակացությամբ:

Այս տարի Ստանդարտների համաշխարհային օրը Ստանդարտացման միջազգային կազմակերպության կողմից նշվում է «1 աշխարհ, 17 նպատակ, բազմաթիվ լուծումներ» կարգախոսով, և ստանդարտները հանդիսանում են ՄԱԿ-ի կողմից հռչակված կայուն զարգացման նպատակներին հասնելու հնարավոր միջոցներից և գործնական լուծումներից մեկը։

Առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացումը կայուն տնտեսական աճի համար առանցքային գործոն է, իսկ խոչընդոտների հաղթահարման հիմնական գործիքը ներդաշնակեցված ստանդարտներն են։ Ստանդարտները ներկա իրողությունների արտացոլումն են, արտադրանքի, աշխատանքի, ծառայությունների անվտանգության և մրցունակության ապահովման գրավականը:

Այս տոնը լավագույն առիթներից է՝ գնահատելու ստանդարտացման աշխատանքներում ներգրավված բազմաթիվ ոլորտների փորձագետների աշխատանքն ու ջանքը, ժամանակն ու գիտելիքը և համատեղ մշակված ստանդարտները ի նպաստ կիրառելու որակի ենթակառուցվածքի համակարգի զարգացման համար: