ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

Կայացավ «Ստանդարտացման ռուսաստանյան շաբաթ» ամենամյա միջազգային համաժողովը

17/10/2022 Նորություններ

Սույն թվականի հոկտմբերի 13-ից 14-ը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի Բորիս Ելցինի անվան Նախագահական գրադարանում տեղի ունեցավ «Ստանդարտացման ռուսաստանյան շաբաթ» ամենամյա միջազգային համաժողովը, որը նվիրված էր Ստանդարտների համաշխարհային օրվան և կազմակերպված էր Տեխնիկական կանոնակարգման և չափագիտության դաշնային գործակալության կողմից (Ռոսստանդարտ)։ Համաժողովին ՌԴ Տեխնիկական կանոնակարգման և չափագիտության դաշնային գործակալության ղեկավարի հրավերով Հայաստանից մասնակցում էին ԱՊՀ ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման հարցերով միջպետական խորհրդի նախագահ և «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանը և «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության որակի կառավարիչ Ավետիս Գևորգյանը։

Համաժողովի հիմնական թեման էր «Ստանդարտները հանուն տեխնոլոգիական զարգացման», որին նվիրված պլենար նիստի ժամանակ ՍՉԱՄ ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնակատար և ԱՊՀ ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման հարցերով միջպետական խորհրդի նախագահ Ալբերտ Բաբայանը հանդես եկավ զեկույցով։

Ա. Բաբայանը ելույթի ընթացքում շնորհավորեց համաժողովի մասնակիցներին և ստանդարտացման ոլորտի մասնագետներին Ստանդարտների համաշխարհային օրվա առիթով՝ բարձր գնահատելով նրանց աշխատանքը կյանքի որակի բարձրացման, էկոլոգիական անվտանգության, միջազգային առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման և, ընդհանուր առմամբ, համաչափ և ներառական տնտեսական զարգացման հարցերում։ Եվ քանի որ այս տարի Ստանդարտների համաշխարհային օրը կրում է «1 աշխարհ, 17 նպատակ, բազում լուծումներ» խորագիրը, ՍՉԱՄ տնօրենը զեկույցում ընդգծեց նաև ստանդարտների դերը ՄԱԿ-ի կողմից հայտարարված Կայուն զարգացման նպատակներին հասնելու լավագույն ճանապարհների որոնման գործում։