Փետրվարի 9-ին «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Ալբերտ Բաբայանը հյուրընկալեց Մոլդովայի Հանրապետության իր գործընկերոջը՝ Մոլդովայի Չափագիտության ազգային ինստիտուտի տնօրեն պարոն Ալեքսեյ Պյանիխին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրներում չափագիտության զարգացմանը և որակի ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր։ Նախանշվեցին ինչպես երկկողմ, այնպես էլ տարբեր միջազգային կառույցների և ծրագրերի շրջանակներում համագործակցության սերտացման ուղղությունները։
Երկու երկրների չափագիտության ազգային մարմինների ղեկավարները այցելեցին նաև ՍՉԱՄ նոր ստեղծված ջերմային չափումների և զանգվածի և հարակից մեծությունների տրամաչափարկման լաբորատորիաներ, որտեղ լաբորատորիաների աշխատակիցները ներկայացրեցին ՍՉԱՄ տրամաչափարկման կարողությունները։