Նորություններ
Սույն թվականի ապրիլի 7-ին տեղի ունեցավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 6-րդ արտահերթ նիստը, որին մասնակցում էին ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի նախագահ, «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության տնօրեն Ալբերտ Բաբայանը և ԱՊՀ անդամ երկրների ազգային մարմինների ղեկավարները։
Արտահերթ նիստի ընթացքում քննարկվեց և հաստատվեց Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետություններում առևտրատեխնիկական խոչընդոտների վերացման վերաբերյալ համաձայնագրի նախագիծը։ Համաձայնագրի նախագիծը հետագա ներպետական վավերացման նպատակով կուղարկվի ԱՊՀ Գործադիր կոմիտե։