Նորություններ
«ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՓԲ ընկերությունը հայտնում է, որ Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը (ISO) կորոնավիրուսի տարածման դեմ համաշխարհային պայքարի միջոցառումների շրջանակում ընթեռնելի (read-only) ձևաչափով հասանելի է դարձրել բժշկական մի շարք պարագաների միջազգային ստանդարտների տեքստերը:
Հրապարակվածների շարքում են բժշկական ձեռնոցների, պաշտպանիչ հանդերձանքի, թոքերի և շնչառական ուղիների մաքրման սարքավորումների և այլ ապրանքների միջազգային ստանդարտները:
Տնտեսվարողները ստանդարտների ամբողջական ցանկին կարող են ծանոթանալ Միջազգային ստանդարտացման կազմակերպության պաշտոնական կայքում, անցնելով հետևյալ հղումով՝ https://www.iso.org/covid19:
Հայտնում ենք նաև, որ «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՓԲ ընկերությունը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումների շրջանակում բժշկական դիմակներ արտադրող կազմակերպությունների համար հասանելի է դարձրել որպես ազգային ստանդարտ ընդունված նորմատիվ փաստաթուղթը՝ ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 58396-2020: