Նորություններ
2023 թվականի ապրիլի 22-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ իրականացվեց գարնանային ծառատունկ՝ Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ ՊՈԱԿ-ի «Գյումրու անտառտնտեսություն (2 հա), «Սիսիանի անտառտնտեսություն (1 հա), «Տաշիրի անտառտնտեսություն (1 հա) և «Վանաձորի անտառտնտեսություն (1 հա) մասնաճյուղերում։
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության Վանաձորի և Գյումրու տարածքային բաժինների աշխատակիցները՝ բաժնի պետերի գլխավորությամբ, ակտիվ մասնակցություն ունեցան վերոնշյալ գարնանային ծառատունկին։