Նորություններ
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությանը պատկանող Արագածի գիտական կենտրոնը, որը գտնվում է Արագած լեռան լանջին՝ ծովի մակերևույթից 1700-1750 մետր բարձրության վրա՝ Օրգով և Տեղեր գյուղերից դեպի վեր, գիտության, պատմության, մշակույթի և բնության հրաշալի թանգարան է բաց երկնքի տակ։
Եվ պատահական չէ, որ այցելուները՝ ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրացի, հաճախ են կիսվում իրենց դրական տպավորություններով։
Տեղանքով հիանալուց զատ զբոսաշրջիկներն ընդգծում են նաև Ընկերության աշխատակիցների, այդ թվում՝ ոլորտի մասնագիտական ունակություններով և համապատասխան փորձառություն ունեցող անձի կողմից որակյալ ծառայության մատուցման մասին։
Ահա նմանատիպ արձագանքներից մեկը.
«Հարգելի ՍՉԱՄ թիմ,
Այսօր մեր այցը Արագածի գիտական կենտրոն հաջողությամբ կայացավ` ավագ գիտաշխատող Էռնեստ Բարխուդարովի ուղեկցությամբ։ Ուզում եմ իմ դանիացի հյուրերի թիմի և իմ անունից շնորհակալություն հայտնել` մեզ այդպիսի բարձրորակ մասնագետի ուղեկցությամբ ապահովելու համար։
Հուսով եմ, որ շուտով նորից առիթ կունենամ Արագածի գիտական կենտրոն այցելելու, ինչպես նաև` անձամբ պարոն Բարխուդարովին նորից հանդիպելու։
Հարգանքով` Վահագն Վարդումյան։
ՀԳ. Նկարներն ուղարկված են այցելուի կողմից։