Նորություններ
Սույն թվականի ապրիլի 28-ին ԵՄ ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքներին» ծրագրի շրջանակներում կայացավ Չափագիտության կարիքների գնահատման վերաբերյալ աշխատաժողով, որի ընթացքում միջազգային փորձագետները ներկայացրեցին շուրջ մեկ տարվա իրականացված ուսումնասիրությունների արդյունքները: Ոլորտի մասնագետները խոսեցին Արդյունաբերական չափագիտության և Օրենսդրական չափագիտության ոլորտներում իրենց կատարած կարիքների գնահատման արդյունքների, ի հայտ եկած բացերի, նոր ստեղծվող լաբորատորիաների վերաբերյալ առաջարկների մասին, ինչպես նաև ներկայացրին առաջիկա տարիների համար Հայաստանում չափագիտության ոլորտի զարգացման իրենց տեսլականը:
Ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի զարգացնել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի կարողությունները՝ ՀՀ-ում չափագիտական ծառայություններից օգտվող շահառուներին կայուն և միջազգայնորեն ընդունելի ծառայություններ մատուցելու համար: