ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

ՍՉԱՄ աշխատակիցների մասնագիտական աշխատանքի ևս մեկ բարձր գնահատական

02/05/2023 Նորություններ

Թվային տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանն աջակցելու և մասնագիտական բարձր հմտություններ ցուցաբերելու համար 2023 թվականի մայիսի 2-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից շնորհակալագրերով պարգևատրվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի աշխատակիցներ Արամայիս Հարությունյանն ու Ալեքսանդր Լևինը։                                                                 

Նման բարձր գնահատանքի է արժանացել արդյունաբերական նշանակության անօդաչու թռչող սարքերի համակարգերի չափագիտական սպասարկման համար կատարած նրանց աշխատանքը, ինչը հնարավորություն է ստեղծել Տեսչական մարմնի կողմից ԱԹՍ-ները կիրառել օրենսդրական չափագիտության ոլորտում, մասնավորապես՝ վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում։

Մեր աշխատանքի բարձր գնահատականի համար խորապես շնորհակալ ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ ի դեմս ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի։