Նորություններ
Հաշվի առնելով, որ շուկայում առկա են սպառողին թյուրիմացության մեջ գցող սխալ մակնշմամբ ախտահանող միջոցներ, «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ արտադրանքի որակի և մակնշման խախտման պատասխանատվությունը կրում է արտադրող ձեռնարկությունը:
Հայտնում ենք, որ «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՓԲԸ սերտիֆիկացման մարմնին 330499 ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող մաշկի խնամքի հակաբակտերիալ հատկությամբ միջոցների համապատասխանության հայտարարագրերը ներկայացվել են գրանցման համաձայն ՄՄ ՏԿ 009/2011 «Օծանելիքա-կոսմետիկական արտադրանքի անվտանգության տեխնիկական կանոնակարգ»-ի քանի որ, վերջինները հանդիսանում են մաշկի խնամքի միջոց և բաղադրակազմում օգտագործվում են տեխնիկական կանոնակարգով թույլատրված նյութեր:
Մեր ընկերությանը դիմող 3808 ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող մաշկի ախտահանող միջոցներ արտադրող կազմակերրպություններին տրվել են պարզաբանումներ, որ այդ արտադրանքը կանոնակարգված չէ և ենթակա չէ պարտադիր հավաստման: