ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

Անցկացվել է ուսուցում՝ արտադրանքի և ծառայությունների որակի բնագավառում Անկախ պետությունների համագործակցության 2023թ. 9-րդ մրցանակաբաշխության մասնակիցներին գնահատող փորձագետների համար

10/05/2023 Նորություններ

2005 թվականից անցկացվում է ԱՊՀ երկրների արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում մրցանակաբաշխություն:

2023 թվականի մայիսի 2-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում ԱՊՀ երկրների արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մրցանակաբաշխության փորձագետների կանոնակարգի, ինչպես նաև Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական ​​խորհրդի նիստի 62-րդ որոշման (թիվ 62-2022 արձանագրություն, կետ 15.2.5) համաձայն՝ Ստանդարտների բյուրոն Բելառուսի Ստանդարտացման և սերտիֆիկացման պետական ​​ինստիտուտի աջակցությամբ կազմակերպել է ուսուցում՝ արտադրանքի և ծառայությունների որակի բնագավառում Անկախ պետությունների համագործակցության 2023թ. 9-րդ մրցանակաբաշխության մասնակիցներին գնահատող փորձագետների համար:  Միջոցառումն անցկացվել է հիբրիդային ձևաչափով։ Սեմինարի մասնակիցներին ողջունել և արդյունավետ աշխատանք է մաղթել ԲելԳԻՍՍ-ի տնօրեն Ալեքսանդր Սկուրատովը:

Դասընթացին մասնակցում էին Համաձայնագրի մասնակից պետությունների 7 ազգային մարմինների՝ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության ներկայացուցիչները:

Հայաuտանի Հանրապետությունից, որպես փորձագետ, մասնակցել է «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի կառավարման համակարգերի սերտիֆիկացման բաժնի պետ Սեդա Պապյանը և գրանցվել ԱՊՀ երկրների արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում փորձագետների Ռեեստրում:

Սեմինարի ընթացքում անդրադարձ կատարվեց ԱՊՀ երկրների արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում EFQM-2013 մոդելին, EFQM մոդելի կատարելության հիմնարար հասկացություններին, ՌԱԴԱՐ տրամաբանությանը: Մեծ ուշադրություն է դարձվել Որակի կառավարման Եվրոպական հիմնադրամի 2020 թվականի մոդելին՝ հաշվի առնելով, որ նախատեսվում է 2025 թվականից անցնել ԱՊՀ երկրների մրցանակաբաշխության նոր մոդելին։ 2020 թվականի EFQM մոդելի տարբերակը  նախատեսված է լուծելու իրական աշխարհի խնդիրները և դիմակայելու կազմակերպությունների առաջ այսօր ծառացած մարտահրավերներին:

ԱՊՀ երկրների  արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում  մրցանակաբաշխության չափանիշները նույնական են Եվրոպական որակի  մրցանակաբաշխության չափանիշներին:

Հայասատանի Հանրապետության  կողմից   արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ԱՊՀ երկրների 2023թ. 9-րդ մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտ է ներկայացրել  «Էյ ընդ Էմ Ռեյր» ՍՊ ընկերությունը: