ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը հյուրընկալել էր միջազգային փորձագետների

18/05/2023 Նորություններ

Գերմանիայի Ֆիզիկա-տեխնիկական դաշնային չափագիտության ազգային ինստիտուտ PTB-ի կողմից կազմակերպած «Որակի ստանդարտներ Արևելյան գործընկերության երկրներում առևտրի խթանման համար» ծրագրի շրջանակներում 2023 թվականի մայիսի 10-12-ը «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը հյուրընկալել էր միջազգային փորձագետներ Քրիստոս Միտսասին և Էմֆորիա Կոկինիին՝ ընկերության «Զանգվածի, հեղուկի, գազի, մեխանիկական և հարակից մեծությունների չափումների» բաժնի և «Ջերմային, ֆիզիկական չափումների ստանդարտ նմուշների» լաբորատորիայի տրամաչափարկման լաբորատորիաների աշխատակիցների վերապատրաստման համար։

Ծրագրի նպատակն է ապահովել Արևելյան գործընկերության երկրներում որակի ենթակառուցվածքի ինստիտուտների առաջընթացը՝ խթանելով իրենց կողմից մատուցված ծառայությունները և գործընթացները, արժեքի ստեղծումը, արտադրողականությունը և նորարարությունը՝ միջազգային և եվրոպական լավագույն փորձին համապատասխանելու համար: