ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

Կայացավ «Չափագիտություն առանց սահմանների» միջազգային չափագիտական համաժողովը

19/05/2023 Նորություններ

Սույն թվականի մայիսի 15-17-ը ք. Մոսկվայում (ՌԴ) կայացավ «Չափագիտություն առանց սահմանների» միջազգային չափագիտական համաժողովը, որի շրջանակներում կազմակերպված էր նաև ԵԱՏՄ անդամ երկրների ստանդարտացման ազգային մարմինների ղեկավարների խորհրդի 11-րդ նիստը, որոնց աշխատանքներին մասնակցել են Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի տնօրեն Ալբերտ Բաբայանը և տնօրենի տեղակալ Հայկ Զեյնալյանը։ 

«Չափագիտություն առանց սահմանների» համաժողովի ընթացքում քննարկված արդիական թեմաներն էին՝ չափումների միասնականության ապահովման ոլորտում ծառայությունների թվայնացումը, արդյունաբերության չափագիտական ապահովումը, չափագիտությունը պարենային անվտանգության համար և չափագիտությունն առողջապահությունում։

ԵԱՏՄ անդամ երկրների ստանդարտացման ազգային մարմինների ղեկավարների խորհրդի 11-րդ նիստի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ստանդարտացման զարգացման մի շարք հարցեր, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միության գործողության մեջ մտած տեխնիկական կանոնակարգերի և դրանց կիրարկումն ապահովող ստանդարտների ցանկերի գիտատեխնիկական մակարդակի պարտադիր պարբերական գնահատման իրականացման կարգի սահմանման մոտեցումները, տեխնիկական կանոնակարգերի կիրարկման ապահովման նպատակով ստանդարտների մշակման ծրագրերի կատարումը և տեխնիկական կանոնակարգերի ցանկերում ընդգրկված մեթոդիկաների հասանելիության ապահովումը: Ինչպես նաև որոշում կայացվեց ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի կիրարկումն ապահովող ստանդարտների ցանկերում ընդգրկված ազգային ստանդարտների հիման վրա առաջիկա հինգ տարում մշակել միջպետական ստանդարտներ։

Քննարկվեց նաև Եվրասիական տնտեսական միության  անդամ երկրների ստանդարտացման ոլորտի թվայնացման աշխատանքների մոտեցումները՝ հաշվի առնելով «Թվային տեխնիկական կանոնակարգ» նախագծի իրականացումը: