Նորություններ
2023 թվականի մայիսի 23-25-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցավ ԿՕՕՄԵՏ-ի՝ Եվրասիական երկրների չափագիտական կառույցների համագործակցության կազմակերպության Կոմիտեի նիստը, որին մասնակցում էր նաև «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության պատվիրակությունը։ Հայաստանի Հանրապետությունը ԿՕՕՄԵՏ-ի լիիրավ անդամ է 2007 թվականից։
Կոմիտեի աշխատանքային նիստի ընթացքում հաստատվեց «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության առաջարկությունը, և ընկերության Ջերմային ֆիզիկա-քիմիական չափումների և ստանդարտ նմուշների լաբորատորիայի վարիչ Գարիկ Մարտիրոսյանին շնորհվեց «ԿՕՕՄԵՏ-Ի ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՉԱՓԱԳԵՏ» պատվավոր կոչումը։
Ի դեպ, ԿՕՕՄԵՏ-ի անդամ 22 երկրների ներկայացուցիչներից միայն 5-ն արժանացան «ԿՕՕՄԵՏ-Ի ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՉԱՓԱԳԵՏ» պատվավոր կոչմանը, այդ թվում՝ ՀՀ ներկայացուցիչը։
Այժմ Հայաստանի Հանրապետությունն ունի վերոնշյալ պատվավոր կոչմանն արժանացած 3 չափագետ։