Նորություններ
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությունը ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17024 ստանդարտի պահանջներով 2023 թվականի հունվարի 16-ին հավատարմագրվել է «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից որպես ֆիզիկական անձանց սերտիֆիկացման մարմին՝ իրականացնելու կազմակերպությունների կառավարման համակարգերի մենեջերների, ներքին աուդիտորների և արտադրանքի սերտիֆիկացման փորձագետների սերտիֆիկացում:
2023 թվականի հունիսի 1-ին «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունում առաջին անգամ «Ֆիզիկական անձանց սերտիֆիկացման կարգ»-ի 1 սխեմայի համաձայն անցկացվեցին քննական հարցազրույցներ: Կազմակերպությունների հավակնորդները հաջողությամբ անցան քննական հարցազրույցները՝ համաձայն հայտերում նշված ոլորտների, և ստացան իրազեկության սերտիֆիկատներ:
- Գարիկ Արամայիսի Կարապետյան /«Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ/ - կազմակերպության սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի մենեջեր,
- Սիրարփի Սենիկի Մաղաքյան /«ԶՊՄԿ» ՓԲԸ / - աշխատողի առողջության և աշխատանքի անվտանգության կառավարման համակարգերի ներքին աուդիտոր,
- Լուսինե Արամի Մկրտչյան /«ՌՌՌ» հանքային ջրերի գործարան ՓԲԸ/ - կազմակերպության սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի մենեջեր,
- Հասմիկ Գառնիկի Պողոսյան /«Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ/ - սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի ներքին աուդիտոր:
Նշված սերտիֆիկացված անձինք գրանցվել են «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության սերտիֆիկացված անձանց ռեեստրում: