Նորություններ
2023թ. հունիսի 7-ին «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության աշխատակիցները մասնակցեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կազմակերպած Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվան նվիրված «Սննդամթերքի ստանդարտները կյանքեր են փրկում» համաժողովին։
Բացման խոսքով հանդես եկավ նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը և նշեց, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում, սննդամթերքի անվտանգության ապահովումն առաջնային խնդիրներից մեկն է, և ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, հանդիսանալով տվյալ ոլորտում քաղաքականություն մշակող լիազոր մարմին, մշտապես քայլեր է ձեռնարկում ոլորտի զարգացման ու կատարելագործման ուղղությամբ։
Նախարարության կողմից ոլորտում իրականացվող նախաձեռնությունների թվում Աշխեն Շիրվանյանը հատկապես կարևորեց վերջերս ՀՀ Կառավարության կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը, որը ներառում է մի շարք միջոցառումներ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ օրենսդրական բարեփոխումներ, ռիսկերի գնահատում, լաբորատոր կարողությունների հզորացում, ինչպես նաև մասնագետների վերապատրաստում և ուսուցում։
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության աշխատակիցները մասնակցեցին
Ստանդարտներ և անվտանգ սնունդ թեմայով Պանելային քննարկմանը, որի շրջանակներում զեկույցով հանդես եկավ ընկերության Կառավարման համակարգի սերտիֆիկացման բաժնի պետ Սեդա Պապյանը։
Համաժողովի վերջում «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության մի շարք աշխատակիցների հանձնվեցին շնորհակալագրեր՝ Սննդամթերքի անվտանգության ոլորտի զարգացման գործում ներդրված ավանդի համար։