ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

Կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) 63-րդ նիստը

04/07/2023 Նորություններ

2023 թվականի հունիսի 27-28-ը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կայացավ ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) հերթական՝ 63-րդ նիստը, որտեղ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը ներկայացնում էին տնօրենի տեղակալ Հայկ Զեյնալյանը, գլխավոր չափագետ Կամո Մովսիսյանը և կառավարման համակարգերի սերտիֆիկացման բաժնի պետ Սեդա Պապյանը։

ԱՊՀ ՄՊԽ ընթացակարգի համաձայն ավարտվեց «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության տնօրեն Ալբերտ Բաբայանի միջպետական խորհրդի նախագահության ժամկետը և երկու տարի ժամկետով նախագահ ընտրվեց Բելառուսի Հանրապետության ստանդարտացման պետական ​​կոմիտեի նախագահ Վ. Տատարիցկին: Ալբերտ Բաբայանը և Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարության տեխնիկական կարգավորման և չափագիտության կոմիտեի նախագահ Կուանիշ Ելիկբաևը դարձել են խորհրդի համանախագահներ:   

Քննարկման արդյունքների հիման վրա նիստի մասնակիցներն ընդունել են համաձայնեցված որոշումներ, որոնք ուղղված են ստանդարտացման, չափագիտության, համապատասխանության գնահատման և հավատարմագրման գործունեության բարելավմանը` արտադրանքի որակի և մրցունակության բարձրացման, Համաձայնագրի մասնակից պետությունների միջև գիտատեխնիկական և առևտրատնտեսական կապերի ամրապնդման վերաբերյալ արդիական խնդիրների լուծման նպատակով: