Նորություններ
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության գործունեությանը, մասնավորապես՝ Ընկերության կողմից մշակված փորձարկման հատուկ մեթոդաբանությանը, որը ԵԱՏՄ անդամ երկրների համար օրինակ կամ հենց կիրառվող մոդել կարող է դառնալ։
Ռեպորտաժում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության օժանդակությամբ և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Ընկերության վերազինված երկու լաբորատորիայի և նոր ձեռքբերված սարքավորումների աշխատանքին, ընդգծվել, որ Եվրոպական միության ֆինանսավորմամբ արդեն հաստատվել և իրականացվում է Որակի ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, որի շրջանակներում Ընկերությունը չորս նոր միջազգային հավատարմագրված լաբորատորիա կունենա մինչև 2025 թվականի դեկտեմբերը։