ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

Տեղի ունեցավ տեսակոնֆերանս «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի և Գերմանիայի «Ֆիզիկա-տեխնիկական դաշնային ինստիտուտ» (PTB)-ի ներկայացուցիչների մասնակցությամբ

28/08/2023 Նորություններ

Սույն թվականի օգոստոսի 28-ին տեղի ունեցավ տեսակոնֆերանս «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի տնօրեն Ալբերտ Բաբայանի, Որակի կառավարիչ Ավետիս Գևորգյանի և Գերմանիայի «Ֆիզիկա-տեխնիկական դաշնային ինստիտուտ» (PTB)-ի ներկայացուցիչներ Իռեն Ֆլյուդայի և Շտեֆան Վալերաթի մասնակցությամբ։

Առցանց հանդիպման ընթացքում քննարկվեցին PTB-ի՝ «Արևելյան գործընկերության երկրներում առևտրի խթանման համար որակի ստանդարտներ» ծրագրի շրջանակներում հետագա անելիքները: Մասնավորապես, պայմանավորվածություն ձեռք բերվեց «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի տրամաչափարկման լաբորատորիաների նմուշային չափման միջոցները օտարերկրյա չափագիտության ազգային մարմիններում Գերմանիայի «Ֆիզիկա-տեխնիկական դաշնային ինստիտուտ»-ի օժանդակությամբ տրամաչափարկելու վերաբերյալ։

Հստակեցվեցին PTB-ի կողմից մշակված Արագ ախտորոշման գործիքի կիրառման մեթոդաբանությունը, ՍՉԱՄ-ի կողմից լրացված հարցաշարը՝ չափագիտությանը վերաբերող մասով և PTB-ի հետ համագործակցության շրջանակում վերոնշյալ գործիքի կիրառման հետագա ընթացքը։