ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

Միջազգային փորձագետները «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունում

19/09/2023 Նորություններ

Սույն թվականի սեպտեմբերի 11-15-ը «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը հյուրընկալել էր միջազգային փորձագետներ Հարիս Մեմիկին՝ Բոսնիա և Հերցոգովինայի Չափագիտության ինստիտուտից և Նինո Միկանաձեին՝ Վրաստանի Ստանդարտների և չափագիտության ազգային գործակալությունից։ Այցի հիմնական նպատակն էր՝ վերապատրաստման դասընթացների միջոցով ՍՉԱՄ-ի ղեկավարությանը և անձնակազմին զինել կարևորագույն թեմաների վերաբերյալ համապարփակ գիտելիքներով, ներառյալ՝ Չափագիտության ազգային ինստիտուտների միջազգային ճանաչման համար ներկայացվող պահանջների, մարտահրավերների, COOMET-ի Որակի ֆորումի շրջանակներում որակի կառավարման համակարգի գնահատման կանոնների և ընթացակարգի, ինչպես նաև ISO 17025 տեխնիկական պահանջների, աուդիտի հիմնական սկզբունքների/պահանջների, աուդիտի տեսակների, ISO 19011 պահանջների ներդրման և տրամաչափարկման լաբորատորիաների որակի կառավարման մասին։

Դասընթացներն անցկացվել են ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքներին» ծրագրի շրջանակներում։ Վերջինս իրականացվում է «Միացյալ ազգերի արդյունաբերական զարգացման կազմակերպության» (UNIDO) կողմից: 5-օրյա աշխատանքային այցի ընթացքում փորձագետներն այցելեցին ՍՉԱՄ-ի Ջերմային և Զանգվածի տրամաչափարկման լաբորատորիաներ, ղեկավարության և անձնկազմի հետ կիսվեցին իրենց բազմամյա փորձով, մի շարք պրակտիկ խորհուրդներով, որոնք, անշուշտ, կնպաստեն ՍՉԱՄ-ի հետագա գործունեության ու մատուցվող ծառայությունների բարելավմանը և միջազգային ճանաչման գործընթացի կազմակերպմանը։