ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

«Մարտին Սթար» ՍՊ ընկերությունում ստուգայց իրականացվեց

20/11/2023 Նորություններ

2023 թվականի նոյեմբերի 10-13-ն ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչության (FDA inpektion from USA) և Օտարերկրյա մատակարարների ստուգման (FSVP) ծրագրի շրջանակներում ստուգայց իրականացվեց «Մարտին Սթար» ՍՊ ընկերությունում՝ սննդի անվտանգության հարցերի բարելավման նպատակով։

Ստուգայցի ընթացքում ներկա էր նաև «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության Կառավարման համակարգի սերտիֆիկացման բաժնի փորձագետ Թամարա Քեշիշյանը։

Սննդի անվտանգության պլանը (FSP-FOOD SAETY PLAN), որը բաղկացած է սննդամթերքի անվտանգության կանխարգելիչ հսկողության համակարգի հիմնական փաստաթղթերից, վերահսկվում է՝ կանխելու սննդամթերքի միջոցով փոխանցվող հիվանդությունները։

Վերոնշյալ նպատակի լավագույնս իրականացման համար ստուգայցի ընթացքում բարձրացվեցին բազմաթիվ հարցեր։ Վերջիններիս վարպետությամբ և գրագետ պատասխանելու համար «Մարտին Սթար» ՍՊ ընկերության և ընկերության Ստանդարտացման բաժնի ղեկավարի կողմից Շնորհակալագիր է շնորհվել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության Կառավարման համակարգի սերտիֆիկացման բաժնի փորձագետ Թամարա Քեշիշյանին։