ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը մշակել է երկու միջպետական ստանդարտ

24/11/2023 Նորություններ

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը 2022-2023 թթ. ընթացքում ԱՊՀ ՄՊԽ Միջպետական ստանդարտացման ծրագրով մշակել է երկու միջպետական ստանդարտ։

ԳՕՍՏ 34955-2023 «Պահածոներ. Բարկահամ բանջարեղեն և մարինացված խոտաբույսեր. Տեխնիկական պայմաններ» («Консервы. Пряные овощи и зелень маринованные. Технические условия») և ԳՕՍՏ 35028-2023 «Պահածոներ. Խորոված և եփած բանջարեղենից մածուկներ և խյուսեր. Տեխնիկական պայմաններ» (Консервы. Пюре и пасты из печеных и вареных овощей. Технические условия) միջպետական ստանդարտներն ընդունվել են ԱՊՀ ՄՊԽ միջպետական ստանդարտացման փաստաթղթերի քվեարկության արդյունքում: