ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

Կայացան ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) 64-րդ և ԵԱՏՄ անդամ երկրների ստանդարտացման ազգային մարմինների ղեկավարների խորհրդի 12-րդ նիստերը

18/12/2023 Նորություններ

2023 թվականի դեկտեմբերի 14-15-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացել են ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) 64-րդ և ԵԱՏՄ անդամ երկրների ստանդարտացման ազգային մարմինների ղեկավարների խորհրդի 12-րդ նիստերը, որոնց մասնակցում էին «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության տնօրեն Ալբերտ Բաբայանը, տնօրենի տեղակալ Հայկ Զեյնալյանը և որակի կառավարիչ Ավետիս Գևորգյանը:

ԱՊՀ ՄՊԽ նիստի շրջանակներում ստանդարտների բյուրոյի կողմից ներկայացվել է զեկույց 2018-2022 թվականների ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) գործունեության հաշվետվության վերաբերյալ, քննարկվել են մի շարք հարցեր ուղղված ՄՊԽ գործունեության տարբեր ուղղություններին։ Քննարկման արդյունքների հիման վրա նիստի մասնակիցներն ընդունել են որոշումներ, որոնք ուղղված են միջպետական ստանդարտացման գործընթացների արդյունավետ կազմակերպմանը:

Կայացել է 2023 թվականի ԱՊՀ երկրների արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում մրցանակաբաշխության հանձնաժողովի երկրորդ նիստը, հայկական «էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊ ընկերությունը ճանաչվել է դափնեկիր, որի թեկնածությունն առաջադրվել էր «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ կողմից։ Սահմանված կարգով մրցույթի դափնեկիրների և դիպլոմակիրների կազմի մասին որոշման նախագիծը կուղարկվի ԱՊՀ գործադիր կոմիտե՝ ԱՊՀ տնտեսական խորհրդին ներկայացնելու համար։ Նախատեսվում է, որ ԱՊՀ երկրների մրցանակի 9-րդ մրցույթի հաղթողների պարգևատրումը տեղի կունենա 2024 թվականի ամռանը՝ Բելառուսի Հանրապետությունում ԱՊՀ երկրների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) 65-րդ նիստի ժամանակ։

ԵԱՏՄ անդամ երկրների ստանդարտացման ազգային մարմինների ղեկավարների խորհրդի նիստում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերն ապահովող ստանդարտների ցանկերում ներառված ստանդարտների գործարկման միասնական ժամկետների սահմանման, գործող կանոնակարգերի և դրանց ապահովող ստանդարտների ցանկերի գիտատեխնիկական մակարդակի պարտադիր պարբերական գնահատման իրականացման կարգի սահմանման և այլ հարցեր։ Խորհրդի նախագահությունը ռոտացիոն հիմունքով ստանձնեց Հայաստանի Հանրապետությունը։

Այցի շրջանակներում «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ և Ուզբեկստանի Հանրապետության չափագիտության ազգային ինստիտուտի միջև ստորագրվել է չափագիտության ոլորտում համագործակցության մասին հուշագիր։