Նորություններ
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ՍՊ ընկերության հրավերով «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ տնօրենի տեղակալ Արտակ Շահբազյանը, Փորձարկումների լաբորատորիայի վարիչ Անատոլի Տոկարևը և նույն լաբորատորիայի մասնագետ Մելանյա Սարգսյանը 2023 թվականի դեկտեմբերի 12-13-ը Շվեյցարիայի Նյուշաթել քաղաքում գտնվող «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի» CUBE գիտահետազոտական կենտրոնում անցել են վերապատրաստում՝ ծխախոտի և նիկոտին պարունակող արտադրանքի լաբորատոր փորձարկումների մասով։