ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը հավատարմագրվեց որպես որակավորման ստուգում իրականացնող մարմին

22/01/2024 Նորություններ

2024 թվականի հունվարի 18-ին «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից  ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17043-2013 ստանդարտի պահանջներով Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ հավատարմագրվեց որպես որակավորման ստուգում իրականացնող՝ ստանալով հավատարմագրման նշանը 18.01.2024թ.-18.01.2028թ. ժամանակահատվածի համար։

Հավատարմագրման գրանցահամարն է՝ 001/P-001։

Որպես որակավորման ստուգում իրականացնող մարմին՝ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը կշարունակի իր ակտիվ մասնակցությունն ունենալ ՀՀ  Որակի ենթակառուցվածքի  զարգացման գործընթացին, մասնավորապես՝ փորձարկման և տրամաչափարկման լաբորատորիաների որակավորման ստուգման ոլորտում։