ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

Աշխատանքային այցով «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունում էին միջազգային փորձագետները

21/02/2024 Նորություններ

Սույն թվականի փետրվարի 12-16-ը Գերմանիայի Ֆիզիկա-տեխնիկական դաշնային չափագիտության ազգային ինստիտուտի (PTB) կողմից կազմակերպված «Որակի ստանդարտներ Արևելյան գործընկերության երկրներում առևտրի աճի համար» ծրագրի շրջանակներում աշխատանքային այցով «Ստանդարտացման և չափագիտության  ազգային մարմին» ՓԲ ընկերությունում էին միջազգային փորձագետներ Իռեն Ֆլյուդան, Շեյլա Ալիսիկը և Էվմորֆիա Կոկինին։

Այցի նպատակն էր ներքին աուդիտ իրականացնել Ընկերության Զանգվածի, հեղուկի, գազի, մեխանիկական և հարակից մեծությունների չափումների բաժնում և Ջերմային, ֆիզիկա-քիմիական չափումների լաբորատորիայում։

Ներքին աուդիտի արդյունքում միջազգային փորձագետները ոչ միայն վեր հանեցին առկա բացերը, այլև դասընթացների և փորձի փոխանակման միջոցով առաջարկեցին օպտիմալ լուծումներ՝ նախապատրաստելով և ևս մեկ քայլով մոտեցնելով վերոնշյալ լաբորատորիաների միջազգային ճանաչումը։

Ընկերության լաբորատորիաներում իրականացվող նմանատիպ ներքին աուդիտ-դասընթացները նպաստում են ներդրված որակի կառավարման համակարգի առավել արդյունավետ կիրառմանը։