ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

Կայացավ չափագիտության համաշխարհային օրվա միջոցառումը

21/05/2024 Նորություններ

2024 թվականի մայիսի 20-ին Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը նշեց Չափագիտության համաշխարհային օրը՝ իր հարկի տակ մեկտեղելով ոլորտը համակարգող կառույցների ներկայացուցիչներին, չափագիտական ծառայություններից օգտվող ընկերություններին, չափման միջոց արտադրող կազմակերպություններին և այլ հյուրերի։

Բացման խոսքով հանդես եկավ Ընկերության տնօրեն Ալբերտ Բաբայանը՝ ընդգծելով. «ՍՉԱՄ-ը՝ որպես չափագիտության ազգային մարմին, իր գործունեության շնորհիվ ՀՀ-ում ապահովում է չափումների միասնականությունը, նպաստում այս բնագավառում շահառուների իրազեկվածության բարձրացմանը, ամրապնդում պետություն-տնտեսվարող-սպառող հարաբերությունները, առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման շնորհիվ պաշտպանում քաղաքացիների իրավունքներն ու շահերը ոչ հավաստի արդյունքների բացասական հետևանքներից»։ Օգտվելով առիթից՝ Ալբերտ Բաբայանն իր և Ընկերության աշխատակիցների անունից խորհին շնորհակալություն հայտնեց Եվրամիությանը՝ ֆինանսական աջակցության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությանը (UNIDO)` միջոցառման անցկացման օժանդակության համար։ Հատուկ շնորհակալություն հայտնեց նաև Ընկերության հետ ակտիվ համագործակցող և իրենց բազմամյա փորձն ի շահ ՍՉԱՄ-ի առաջընթացի ներդնող միջազգային փորձագետներին։

Ընկերության տնօրեն Ալբերտ Բաբայանը Շնորհակալագրեր հանձնեց ՍՉԱՄ-ի մի շարք աշխատակիցների, ինչպես նաև ոլորտը համակարգող պետական կառույցների, Ընկերության հետ համագործակցող տնտեսվարող սուբյեկտների, չափման միջոց արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ չափագիտության զարգացման գործում իրենց ներդրման և Ընկերության հետ ակտիվ համագործակցության համար։

Միջազգային փորձագետները և վերոնշյալ կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչները ևս հանդես եկան ելույթներով։

Միջոցառման շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում չափման միջոցներ արտադրող կազմակերպությունները ցուցադրեցին իրենց արտադրանքը, իսկ միջոցառման ավարտից հետո հյուրերը շրջայց կատարեցին Ընկերության նորաբաց լաբորատորիաներում։