Նորություններ
Վերջերս Երևանում տեղի ունեցավ Որակի ենթակառուցվածքի դերը Հայաստանում դեղագործության ոլորտի զարգացման համար խորագրով աշխատաժողով։
Աշխատաժողովին մասնակցում էին մոտ 50 փորձագետներ դեղագործական արդյունաբերությունից, ներկայացուցիչներ ՀՀ Էկոնոմիկայի և Առողջապահության նախարարություններից, ինչպես նաև Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող և Գերմանիայի ազգային չափագիտության ինստիտուտի (PTB) կողմից իրականացվող Տեխնիկական համագործակցություն ծրագրի միջազգային գործընկերներ։
Աշխատաժողովը նշանավորեց գործողությունների պլանի իրականացման պաշտոնական փակումը, որը մշակվել էր մասնակցային եղանակով Հայաստանում դեղագործական ոլորտի շահագրգիռ կողմերի հետ 2023 թվականին ու իրականացվել ՀՀ «Դեղ արտադրողների միություն» հասարակական կազմակերպության և «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հովանու ներքո։
Նմանատիպ միջոցառումները նպաստում են դեղագործական ոլորտում Որակի ենթակառուցվածքի բացթողումների հաղթահարմանը, ինչպիսիք են՝ լաբորատորիաների որակի կառավարման կարողությունների բարձրացումը և նրանց մասնակցության խթանմանը հմտությունների փորձարկման սխեմաներում, ստերիլ արտադրության մեջ պատշաճ արտադրական պրակտիկայի կիրառմանը։
Հավելենք, որ վերանայվել է Գիտական կենտրոնի որակի կառավարման համակարգը՝ որպես Դեղամիջոցները կարգավորող ազգային մարմին։
Նմանօրինակ գործողությունները նպաստում են դեղագործական արդյունաբերության զարգացման՝ Հայաստանի կառավարության հնգամյա ծրագրին։
Հարկ է նշել, որ այս աշխատաժողովին ելույթով հանդես է եկել նաև «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության որակի կառավարիչ Ավետիս Գևորգյանը։ «Չափագիտության կարևորությունը Հայաստանի դեղագործական արդյունաբերության համար» խորագրով ելույթում հատուկ անդրադարձ է կատարվել տրամաչափարկված և հետևելի չափման միջոցների հնարավորություններին ու առավելություններին, ինչպես նաև ոլորտի հետագա զարգացումներին։