Նորություններ
Սույն թվականի հունիսի 4-ին ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» (ԱլԳ) ծրագրի շրջանակում տեղի ունեցավ Գերմանիայի «Ֆիզիկա-տեխնիկական դաշնային ինստիտուտ»-ի (PTB) կողմից կազմակերպված Ստանդարտացման առաջին ֆորումը։ Ստանդարտացման ֆորումին մասնակցում էին Արևելյան գործընկերության երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ստանդարտացման ազգային մարմինների ներկայացուցիչները։ Վերոնշյալ ֆորումին մասնակցեցին Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի տնօրենի տեղակալ Հայկ Զեյնալյանը և Ստանդարտացման բաժնի պետ Թերեզա Բաբայանը։ Ֆորումի աշխատանքներին միացել էին նաև Գերմանիայի (DIN) և Շվեդիայի (SIS) ստանդարտացման ազգային մամինների ներկայացուցիչները՝ իրենց երկարամյա փորձով կիսվելու նպատակով:
Միջոցառման ընթացքում քննարկվեցին ստանդարտների թարգմանությանը և ազգային ստանդարտների ընդունման ընթացակարգերին առնչվող մի շարք հարցեր։ Մասնակիցներն ընդգծեցին, որ Արևելյան գործընկերության երկրներում ստանդարտների ընդունումը և թարգմանություններն իրականացվում են ԻՍՕ/ԻԷԿ ուղեցույց 21-1:2005-ի և ստանդարտացման ազգային օրենքների հիման վրա։ Ստանդարտների որակյալ և ճշգրիտ թարգմանության ապահովման գործում կարևորվեցին ինչպես մարդկային գործոնը և տեխնիկական հանձնաժողովները, այնպես էլ ՏՏ թարգմանչական գործիքները։
Մասնակիցները նշեցին, որ անհրաժեշտ է բարելավել ստանդարտների թարգմանչական ծառայությունները՝ վերջնական օգտագործողների պահանջները հնարավորինս բավարարելու նպատակով:
Eastern Partnership - Eastern Partnership holds its first Standardisation Forum (ptb.de)