ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ստանդարտացման ազգային մարմինների ղեկավարների խորհրդի նախագահությունը

26/07/2024 Նորություններ

Սույն թվականի հուլիսի 26-ին տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ստանդարտացման ազգային մարմինների ղեկավարների խորհրդի 13-րդ առցանց նիստը։ 2024 թվականին Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է ղեկավարների խորհրդի նախագահությունը։ Նիստին մասնակցում էին ԵԱՏՄ անդամ երկրների ազգային մարմինների ղեկավարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներ։ Նիստը վարում էր «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ տնօրեն Ալբերտ Բաբայանը։

Համաձայն հաստատված օրակարգի՝ քննարկվեցին ԵԱՏՄ գործող որոշ իրավական ակտերում փոփոխությունների իրականացման, ստանդարտների միաժամանակյա ընդունման, ԵԱՏՄ գործող տեխնիկական կանոնակարգերի և դրանց կիրարկումն ապահովող ստանդարտների գիտատեխնիկական մակարդակի գնահատմանը և մոնիտորինգին առնչվող հարցեր։