Նորություններ
2024 թվականի օգոստոսի 22-ին տեղի ունեցավ «Չափման միջոցներին ներկայացվող պահանջներ» թեմայով քննարկում։ Վերջինիս մասնակցեցին ՀՀ վարչապետի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ, պետական այլ կառույցների ու մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Կանոնակարգը ներկայացրեց չափագիտության միջազգային փորձագետ Սորին Գրեսիտան։