ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

«Արմսերտ» ՍՊ ընկերության աշխատակիցները ստացել են սերտիֆիկացված փորձագետների որակավորում

22/08/2024 Նորություններ

«Արմսերտ» ՍՊ ընկերությունը դիմել էր «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈւԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՓԲ ընկերության ֆիզիկական անձանց սերտիֆիկացման մարմին՝ իր աշխատակիցներ Հենրիկ Մարտիրոսյանի և Էդգար Ասիկյանի իրազեկության համապատասխանությունը հաստատելու համար հետևյալ ոլորտներով՝

  • ՄՄ ՏԿ 004/2011 «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգ,
  • ՄՄ ՏԿ 020/2011 «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» տեխնիկական կանոնակարգ,
  • ԵԱՏՄ 037/2016 «Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին» տեխնիկական կանոնակարգ,
  • ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 2228-Ն «Ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների» որոշում,
  • ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 23-ի N 1922-Ն «1000 Վ-ից բարձր լարման փոխարկման էլեկտրական ապարատներին ներկայացվող անվտանգության պահանջներ» որոշում։

Հենրիկ Մարտիրոսյանը և Էդգար Ասիկյանը ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17024 ստանդարտի պահանջներով և SARM 9 DI 01-2022 «Ֆիզիկական անձանց սերտիֆիկացման կարգի» սխեմա 1 և սխեմա 2-ով սերտիֆիկացվել և արդյունքում ստացել են սերտիֆիկացված փորձագետների որակավորում վերոնշյալ ոլորտներով ու գրանցվել են սերտիֆիկացված փորձագետների ռեեստրում։