Նորություններ
2024 թվականի օգոստոսի 23-ին ԵՄ ֆինանսավորմամբ և Միավորված ազգերի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) օժանդակությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքների զարգացմանը» ծրագրի շրջանակներում ռադիոէլեկտրական չափումների լաբորատորիայի կարիքների համար ձեռք բերված սարքավորումներին ծանոթանալու նպատակով «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունում էր Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության դեսպանատան կցորդ Ուկա Գենդրե Սոկոլինսկիենեն։
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության տնօրեն Ալբերտ Բաբայանի և մի շարք աշխատակիցների ուղեկցությամբ Ուկա Գենդրե Սոկոլինսկիենեն շրջայց կատարեց Ընկերության «Ռադիոէլեկտրական չափումների», «Ջերմային, ֆիզիկաքիմիական չափումների» և «Զանգվածի և անկյունագծային չափումների» նորաբաց լաբորատորիաներում։
Ընկերության աշխատակիցները հյուրին ներկայացրեցին վերոնշյալ լաբորատորիաների աշխատանքը, նոր ձեռքբերված սարքավորումները, պատասխանեցին նրան հետաքրքրող հարցերին։
Ուկա Գենդրե Սոկոլինսկիենեն շնորհակալություն հայտնեց Ընկերության տնօրեն Ալբերտ Բաբայանին՝ հայաստանյան չափագիտական ոլորտի զարգացումներին և աշխատանքին ծանոթացնելու համար։