Նորություններ
Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը շնորհավորում է Ստանդարտների համաշխարհային օրվա կապակացությամբ:
Յուրաքանչյուր տարի Ստանդարտների համաշխարհային օրն առանձնահատուկ առիթ է մեկ անգամ ևս ընդգծելու ստանդարտացման ոլորտի դերը, ստանդարտների կարևորությունը, ստանդարտների մշակման բարդ և պատասխանատու գործընթացում ներգրավված հազարավոր փորձագետների ամենօրյա աշխատանքը, փորձառնությունն ու գիտելիքները գնահատելու համար:
Ստանդարտները, որպես անտեսանելի ենթակառուցվածք, կարևոր դեր ունեն մեր կյանքում, որոնք սահմանում են միասնական պահանջներ և ուղեցույցներ՝ նպաստելով արտադրանքի և ծառայությունների բարձր որակին, անվտանգության բարձրացմանը և ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը։ Ստանդարտները ստեղծում են ընդհանուր լեզու, որը պարզեցնում է ազգային և միջազգային մակարդակներում բիզնեսների և կազմակերպությունների համագործակցությունը։
Արժևորենք և կարևորենք ստանդարտների դերը մեր ամենօրյա կյանքում՝ դարձնելով այն ավելի ապահով, որակյալ և արդյունավետ։
#WorldStandardsDay #Ստանդարտներ #Անվտանգություն #Որակ