Նորություններ
«Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի շրջանակներում 2024 թվականի հոկտեմբերի 16-ից 18-ն ընկած ժամանակահատվածում «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության ռադիոէլեկտրական չափումների տրամաչափարկման լաբորատորիայում, իսկ հոկտեմբերի 24-ին և 25-ին առցանց ձևաչափով տեղի ունեցավ ուսուցում ժամանակի և հաճախականության չափումների վերաբերյալ։
Ուսուցման նպատակն էր լաբորատորիայի աշխատակիցներին ծանոթացնել ժամանակի և հաճախականության չափման ժամանակակից մեթոդներին, չափագիտության ոլորտում նորագույն տեխնոլոգիաներին և սարքերին, անորոշության հաշվարկին, ինչպես նաև տեղի ունեցավ փորձի փոխանակում մասնագետների միջև։