ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

Որակի ենթակառուցվածքի համակարգի արդիականացման նպատակով դրամաշնորհի հատկացում

08/11/2024 Նորություններ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 7-ի N 1761-Ն որոշմամբ հաստատվել է 2024 թվականի պետական բյուջեից Որակի ենթակառուցվածքի համակարգի արդիականացման նպատակով դրամաշնորհի ձևաչափով «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ին հատկացնել 750 մլն դրամ՝ կանոնադրական խնդիրների իրականացման և գործունեության խթանման նպատակով։

Որակի ենթակառուցվածքի համակարգի արդիականացում ծրագրի նպատակը ՀՀ-ում որակի ենթակառուցվածքի համակարգի արդիականացումն է, մասնավորապես, միջազգային ստանդարտներին համապատասխան լաբորատոր կարողությունների զարգացումը, ՀՀ-ում չափագիտական կարողությունների զարգացումը, ընդլայնումը, բացակա լաբորատոր փորձարկումների իրականացման ապահովումը, լաբորատոր լիարժեք սպասարկումը, ինչպես նաև հետագա բնականոն զարգացման ապահովումը:

Ծրագրով նախատեսվում է ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման կայանների սարքավորումների չափագիտական սպասարկման կարողությունների, խաղալիքների, հոսանքի և լարման տրանսֆորմատորների ստուգաչափման, կշռաստուգաչափման շարժական լաբորատորիայի, ստանդարտների ազգային ֆոնդի պահպանման գրադարանի արդիականացում և վերազինում։