ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

Շարունակվեցին էլեկտրական մեծությունների տրամաչափարկման թեմայով դասընթացները

11/11/2024 Նորություններ

«Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի շրջանակներում, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) օժանդակությամբ 2024 թվականի նոյեմբերի 04-ից 08–ն ընկած ժամանակահատվածում «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության ռադիոէլեկտրական չափումների տրամաչափարկման լաբորատորիայում շարունակվեցին էլեկտրական մեծությունների տրամաչափարկման թեմայով դասընթացները։

Դասընթացների նպատակն էր լաբորատորիայի աշխատակիցներին ծանոթացնել էլեկտրական մեծությունների տրամաչափարկման մեթոդներին, անորոշության հաշվարկին, չափագիտության ոլորտում նորագույն տեխնոլոգիաներին և սարքերին։