ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈւԹՅՈւՆ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության և «ՀԱԷԿ» ՓԲ ընկերության (ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ) միջև ԻՍՕ 9001:2015 (ՀՍՏ ԻՍՕ 9001-2016) և ԻՍՕ 14001:2015 (ՀՍՏ ԻՍՕ 14001-2016) միջազգային ստանդարտներով սերտիֆիկացման շրջանակներում

11/12/2024 Նորություններ

2024 թ. դեկտեմբերի 10-ին «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության տնօրեն Ալբերտ Բաբայանը «ՀԱԷԿ» ՓԲ ընկերության  (ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ) գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին հանձնեց ԻՍՕ 9001:2015 (ՀՍՏ ԻՍՕ 9001-2016) «Որակի կառավարման համակարգեր. Պահանջներ» և ԻՍՕ 14001:2015 (ՀՍՏ ԻՍՕ 14001-2016) «Շրջակա միջավայրի կառավարման համակարգեր» միջազգային ստանդարտների համապատասխանության հավաստման սերտիֆիկատները:

Միջազգային ստանդարտներին համապատասխանության հավաստման գործընթացը ներառում էր «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության  կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի կողմից «ՀԱԷԿ» ՓԲ ընկերությունում ներդրված կառավարման համակարգերի սերտիֆիկացման հայտերի հիման վրա ներկայացված փաստաթղթերի, գրառումների և տվյալների վերլուծությունը, տեղում աուդիտներ, որոնց արդյունքներով ընդունվել են սերտիֆիկացման վերաբերյալ որոշումները:

«ՀԱԷԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության տնօրեն Ալբերտ Բաբայանն իրենց մտքերը փոխանակեցին ՀՀ-ում էներգետիկայի ոլորտում միջազգային ստանդարտների պահանջների ներդրման կարևորության մասին: Կողմերը նաև նշեցին, որ սերտիֆիկատների ստացումը հաստատում է «ՀԱԷԿ» ՓԲ ընկերությունում ներդրված կառավարման ինտեգրված համակարգի համապատասխանությանը միջազգային ստանդարտներին, և շնորհակալություն հայտնեցին աուդիտորներին կատարած աշխատանքի համար:

Սերտիֆիկացման գործընթացն իրականացվել է ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի N 48-Լ որոշմամբ հաստատված ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին համատասխան: