ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության տրամաչափակման լաբորատորիան վերահավատարմագրվել է ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2019 ստանդարտի պահանջներին համապատասխան

20/12/2024 Նորություններ

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության տրամաչափակման լաբորատորիան վերահավատարմագրվել է ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2019 ստանդարտի պահանջներին համապատասխան

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության կազմում գործող տրամաչափարկման լաբորատորիան վերահավատարմագրվել է Լաբորատորիաների հավատարմագրման կոմիտեի 16.12.2024թ. N 48/1 որոշմամբ:

Հարկ է նշել, որ հավատարմագրման գործընթացի շրջանակներում ՍՉԱՄ տրամաչափարկման լաբորատորիան ընդլայնել է իր գործունեության ոլորտը ներառելով հետևյալ ուղղությունները՝

  • գծային (անկյունագծային)՝ օպտիկական չափիչ սարքերի, գոնիոմետրերի տրամաչափարկում,
  • քիմիական՝ սպեկտրոֆոտոմետրերի տրամաչափարկում։

Այս նոր ուղղությունները խթան կհանդիսանան ՀՀ-ում արդյունաբերական չափագիտության զարգացմանը և տրամաչափարկման կարողությունների ընդլայնմանը։ Տրամաչափարկման լաբորատորիաների առկայությունը և արդյունավետ գործունեությունը հնարավորություն կտան Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնին ապահովել Հայաստանում իրականացվող չափումների հետևելիությունը միավորների միջազգային համակարգին՝ աջակցելով արտադրողներին և այլ կազմակերպություններին՝ բարձրացնելու արտադրանքի որակն ու վստահելիությունը, համապատասխանելու ազգային և միջազգային ստանդարտներին։