ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

Մասնավոր ձեռնարկությունների միջազգային կենտրոնի ներկայացուցիչներն այցելեցին ՍՉԱՄ

21/01/2025 Նորություններ

2025 թ. հունվարի 17-ին Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի տնօրենի պաշտոնակատար Ալբերտ Բաբայանն ընդունեց Մասնավոր ձեռնարկությունների միջազգային կենտրոնի ներկայացուցիչներին՝ Եվրոպա և Եվրասիա տարածաշրջանի ղեկավար Նատալյա Օտել Բելանի գլխավորությամբ։ Վերջինս ներկայացնում էր Առևտրի խթանման համաշխարհային դաշինքը, որն աջակցում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին առևտրի հետ կապված գործընթացների պարզեցման, ապրանքների հնարավորինս արագ, անվտանգ և ծախսարդյունավետ տեղափոխման համար:

Այս նախաձեռնությունը ղեկավարվում է Համաշխարհային Տնտեսական ֆորումի (WEF), Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Մասնավոր ձեռնարկությունների միջազգային կենտրոնի (CIPE) և Առևտրի միջազգային պալատի (ICC) կողմից։ Դաշինքն իր գործունեությունն իրականացնում է ԱՄՆ, Գերմանիայի, Կանադայի և Շվեդիայի կառավարությունների ֆինանսավորմամբ՝ նպատակ ունենալով պարզեցնել առևտրային գործընթացները և իրականացնել բարեփոխումներ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետևյալ հարցերը՝

✔️ Ներմուծվող և արտահանվող ապրանքների որակի և անվտանգության ստանդարտներին համապատասխանության հավաստման գործընթացը։

✔️ Ապրանքների լաբորատոր փորձարկումները ու համապատասխանության գնահատումը։

✔️ Ծրագրի շրջանակներում լուծման կարիք ունեցող կոնկրետ խնդիրների բացահայտումը։

✔️ ԵՄ ստանդարտներին համապատասխան առևտրի դյուրացման և գործընթացների արդյունավետության խթանման համար առկա բացերի լրացումը։

Արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն շարունակելու համատեղ աշխատելու վերոնշյալ հարցերի հնարավորինս մանրամասն պատասխանները գտնելու և հետագա համագործակցության ուղինեը հստակեցնելու համար։