ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

Կայացավ ժամանակի և հաճախականության տրամաչափարկման թեմայով դասընթաց

07/02/2025 Նորություններ

«Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի շրջանակներում, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) օժանդակությամբ 2025 թվականի փետրվարի 03-ից 07–ն ընկած ժամանակահատվածում «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության Էլեկտրական մեծությունների, ժամանակի և հաճախականության տրամաչափարկման լաբորատորիայում տեղի ունեցավ ժամանակի և հաճախականության տրամաչափարկման թեմայով դասընթաց։

Դասընթացի նպատակն էր լաբորատորիայի աշխատակիցներին վերապատրաստել ժամանակի և հաճախականության չափման, տրամաչափարկման, անորոշության հաշվարկի մեթոդներով՝ ինչպես տեսական, այնպես էլ գործնական ձևաչափով։

Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվեցին համապատասխան սերտիֆիկատներ։