Նորություններ
«Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի շրջանակներում, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) աջակցությամբ 2025 թվականի փետրվարի 17-ից 21-ը «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության Էլեկտրական մեծությունների տրամաչափարկման լաբորատորիայում անցկացվեց դասընթաց՝ «Մեթոդների ստուգում և տրամաչափարկման արդյունքների հավաստիության ապահովում» թեմայով։
Դասընթացի նպատակն էր խորացնել լաբորատորիայի աշխատակիցների գիտելիքները տրամաչափարկման մեթոդների ստուգման և վավերացման վերաբերյալ, ինչպես նաև կատարելագործել նրանց հմտություններն ու կարողությունները տրամաչափարկման արդյունքների հավաստիության ապահովման գործընթացում։
Դասընթացի ընթացքում քննարկվեցին սարքավորումների պարբերական տրամաչափարկումների, միջլաբորատոր և ներլաբորատոր համեմատությունների կազմակերպման կարևորության հարցերը։
Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվեցին համապատասխան վկայականներ։