ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

Կայացավ «ՄԻՐՏԵԿ» բազմաոլորտային և բազմատեխնոլոգիական կենտրոնի աշխատակազմի ճանաչողական այց

25/02/2025 Նորություններ

Սույն թվականի փետրվարի 20-ին ՍՉԱՄ տրամաչափարկման և փորձարկման լաբորատորիաներում տեղի ունեցավ  Հունաստանի Հանրապետության Զարգացման նախարարության համակարգման ներքո գործող «ՄԻՐՏԵԿ» բազմաոլորտային և բազմատեխնոլոգիական կենտրոնի աշխատակազմի ճանաչողական այց՝ կազմակերպության փոխնախագահ և գործադիր տնօրեն պարոն Սկիպիոն Ապոստոլակիսի գլխավորությամբ։

Այցելությունն իրականացվեց ս․թ․ փետրվարի 19-21-ը Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի՝ փորձի փոխանակման ու համագործակցության շրջանակը ընդլայնելու նպատակով նախաձեռնած եռօրյա աշխատանքային-ուսումնական միջոցառման շրջանակներում, որին մասնակցում էին նաև ոլորտային մի շարք գերատեսչությունների` Էկոնոմիկայի նախարարության, Շրջակա միջավայրի նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ազգային հավատարմագրման մարմնի ներկայացուցիչներ և այլ փորձագետներ։