ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

Իրականացվել են միջլաբորատոր համեմատություններ զանգվածի չափումների ոլորտում

21/03/2025 Նորություններ

2025թ. հունվար ամսին «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը (ARMSTANDARD)  Վրաստանի «Ստանդարտների և չափագիտության ազգային գործակալության» (GEOSTM) հետ համատեղ իրականացրել են միջլաբորատոր համեմատություններ զանգվածի չափումների ոլորտում:

Նման միջլաբորատոր համեմատությունների նպատակն է մասնակից երկրների ազգային չափագիտական ինստիտուտների տրամաչափարկման և չափման ճշտության ստուգումը, ինչպես նաև կատարված ախատանքների որակի և իրավասության հաստատումը: 

Որպես համեմատության չափանմուշ օգտագործվել են ոչ ավտոմատ կշռող ՝ RADWAG MYA 214Y և RADWAG PS 1200.R2 տեսակի սարքեր (էլեկտրոնային կշեռքներ)։

Ընկերության մասնագետների կողմից կատարվել են համեմատության չափանմուշների բազմակի չափումներ, որոնք իրականացվել են OIML-R-111 E2 ճշտության դասի տրամաչափարկված, համեմատության համապատասխանող անվանական արժեքների կշռաքարերով։

Չափումների արդյունքների մշակումից հետո կազմվել է համեմատության հաշվետվություն և համապատասխան սերտիֆիկատներ, որոնք ուղարկվել են GEOSTM:

GEOSTM-ում կատարվել է արդյունքների ամփոփում՝ 2 մասնակիցների կողմից հաշվարկված արժեքների և ստացված  ընդլայնված անորոշություններ համեմատության սկզբունքով ԻՍՕ/ISO 17043 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան: Որպես հենարանային արժեք օգտագործվել են GEOSTM-ի չափումների արդյունքներից ստացված արժեքները:

Վրաստանի «Ստանդարտների և չափագիտության ազգային գործակալության» կողմից «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերություն ուղարկվել է համեմատությունների բոլոր կետերում դրական արդյունքներով ավարտական հաշվետվություն։