ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

Ընկերության կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման ոլորտն ընդլայնվել է

16/04/2025 Նորություններ

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման ոլորտն ընդլայնվել է ԻՍՕ 50001 «Էներգետիկայի կառավարման համակարգեր» ստանդարտով:

Միաժամանակ  վերաձևակերպվել է հավատարմագրման վկայագիրը:

Ոլորտի ընդլայնման վերաբերյալ որոշումը կայացվել է սերտիֆիկացման մարմինների հավատարմագրման կոմիտեի 11.04.2025թ. N 9/1 որոշմամբ: Հավատարմագրման ընդլայնման ժամկետի սկիզբը 2025թ. ապրիլի 14-ն է:

Կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի աշխատակիցներն անցել են միջազգային ուսուցում ԻՍՕ 50001 ստանդարտի պահանջներով և ստացել որակավորման սերտիֆիկատներ:

 

Ի՞նչ է ԻՍՕ 50001 «Էներգետիկայի կառավարման համակարգեր» ստանդարտը.

էներգետիկայի արդյունավետ կառավարումն օգուտ է ոչ միայն գործարարությանը, այլև հանդիսանում է աշխատանքի պարտադիր պայման: Եվ դրա ապահովման լավագույն ճանապարհն ԻՍՕ 50001 «Էներգետիկայի կառավարման համակարգեր» միջազգային ստանդարտի պահանջների կատարումն է: Այն նախատեսում է էներգաարդյունավետության և էներգախնայողության ապահովման մեթոդներ, որոնք ներկայումս համարվում են լավագույնն աշխարհում: Այս միջազգային ստանդարտը մշակվել է ավելի քան 60 երկրների էներգակառավարման ոլորտի փորձագետների կողմից, և ստանդարտը ներկայումս հնարավորություն է տալիս ներդնել այդ գիտելիքներն ամենօրյա աշխատանքում, որն էլ թույլ է տալիս կրճատել էներգիայի օգտագործումը և ապահովել համապատասխանությունն էներգետիկ պահանջներին:

ԻՍՕ 50001 ստանդարտի պահանջներով էներգետիկայի կառավարման համակարգի առավելությունները.

  • Էներգախնայողության համակարգի հետ կապված ռիսկերի հայտնաբերման և օպտիմալացման հնարավորություն,
  • էներգասպառման չափումների և մոնիթորինգի անցկացում` որոշելու դրա արդյունավետության ուղղվածությունը,
  • Ընդհանուր արդյունավետության բարձրացում և էներգասպառման ծավալների կրճատում, հետևաբար՝ դրանց հետ կապված ծախսերի կրճատում,
  • Ածխածնային արտանետումների կրճատում և պետական կառավարման մարմինների նպատակային ծրագրերին համապատասխանություն,
  • Բնապահպանական ոլորտում սեփական ձեռքբերումների ցուցադրում և տենդերներին մասնակցության հնարավորությունների ընդլայնում: