ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

ՏԱՌԱՏԵՍԱԿԻ ՉԱՓՍԸ

A
A
A

Նորություններ

Ընկերության աշխատակիցները ստացել են միջազգային չափանիշներին համապատասխան վկայականներ

30/04/2025 Նորություններ

Հաշվի առնելով կոռուպցիայի դեմ պայքարի համաշխարհային պահանջարկն ու միջազգային տենդենցը՝ Միջազգային ստանդարտացման կազմակերպությանը (ISO) առաջարկ է ներկայացվել՝ մշակելու նոր միջազգային ստանդարտ, որը հնարավորություն կտա ամբողջ աշխարհի կազմակերպություններին իրականացնել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոցառումներ։

Արդյունքում 2016 թվականին հրապարակվեց նոր ստանդարտ՝ ԻՍՕ 37001-ը, որի մշակման համար ներգրավվել են 44 երկրների ավելի քան 80 փորձագետներ, և օգտագործվել է կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն համաշխարհային փորձը:

Սույն ստանդարտը սահմանում է պահանջներ կոռուպցիայի դեմ պայքարի համակարգի ստեղծման, ներդրման, պահպանման և կատարելագործման համար։

Գործընկերների վստահությունն ու առավել թափանցիկ աշխատանքն ապահովելու և նոր գործընկերներ ձեռք բերելու նպատակով սույն թվականի ապրիլի 22-25-ը «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության տնօրեն Ա.  Բաբայանը և կառավարման համակարգերի սերտիֆիկացման բաժնի պետ Ս. Պապյանը, նույն բաժնի աշխատակիցներ Շ. Ղուշչյանը և Թ. Քեշիշյանը մասնակցել են «СЕРТ Интернешнл» միջազգային սերտիֆիկացման կենտրոնի կողմից ԻՍՕ 37001 «Հակակոռուպցիոն կառավարման համակարգեր. Պահանջներ» միջազգային ստանդարտի պահանջներով  կազմակերպված դասընթացին, հաջողությամբ հանձնել են քննությունը և ստացել են միջազգային չափանիշներին համապատասխան վկայականներ: